Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
13.07.2012 | 20:03

Հուլիսի 13-ին և 15-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին հանրապետության շրջանների զգալի մասում և 14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ժամանակ կդիտվի նաև 13-18 մ/վրկ քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավարևելյան` 3-8 մ/վրկ: Հուլիսի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, որի ժամանակ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, եղարքունիքում, Արագածոտնի բարձրադիր շրջաններում և Վայոց Ձորի լեռներում կտատանվի գիշերը` +11 +16, ցերեկը` +22 +27, ցածրադիր մասերում գիշերը՝ +17 +23, ցերեկը՝ +33 +36 , Լոռիում` գիշերը՝ +14 +17, ցերեկը` +25 +29, Տավուշում գիշերը՝ +17 +22, ցերեկը՝ +26 +31, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +20 +23, ցերեկը՝ +33 +36, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21 +25, ցերեկը՝ +30 +34, նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +24 + 28 և Արցախում գիշերը` +19 +22, ցերեկը` +26 +29 աստիճանի սահմաններում: Այդ օրերին Արեգակի գումարային ակտիվությունը կլինի միջին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայի սահմաններում (ինդեքսը` 5 ), իսկ գեոմագնիսական դաշտի վիճակը՝ կայուն: Օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 65-90 տոկոսի սահմաններում:
Երևանում հուլիսի 13-ին և 15-ին գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին կա անձրևի փոքր հավանականություն, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 16-17-ին` առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը գիշերը՝ +21 +23, ցերեկը՝ +34 +36, երեկոյան կողմ` +29 +31 աստիճան: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ